կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեքենայում էլ տեղ չկար, միայն սա կարողացա վերցնել. արցախցի 13-ամյա Ռոբերտը տեղահանվելիս իրենց բակից մի բուռ հող է վերցրել

Մեքենայում էլ տեղ չկար, միայն սա կարողացա վերցնել. արցախցի 13-ամյա Ռոբերտը տեղահանվելիս իրենց բակից մի բուռ հող է վերցրել

Երբ խաղաղություն չկա, ամենաշատը տուժում են երեխաները. Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունը ներկայացրել է տասներեքամյա Ռոբերտի պատմությունը։

Տասներեքամյա Ռոբերտն իր ծնողների ու եղբայրների հետ տնից վերջին անգամ դուրս գալիս մի պահ վազել է դուրս ու հասցրել փոքրիկ տարայի մեջ լցնել իր բակի հողը:

«Մեքենայում էլ տեղ չկար, միայն սա կարողացա վերցնել», - ասել է Ռոբերտը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100,000 մարդ, այդ թվում՝ մոտ 30,000 երեխա, տեղահանվել է և հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։

  • Կիսվել: