երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք վերադարձնելու ենք այդ տարածքները, ուզում եմ մեր ժողովրդին ոչ թե հույս տալ, այլ վստահեցնել. Բալասանյան (տեսանյութ)

Մենք վերադարձնելու ենք այդ տարածքները, ուզում եմ մեր ժողովրդին ոչ թե հույս տալ, այլ վստահեցնել. Բալասանյան (տեսանյութ)

Կուզեի մեր ժողովրդին մի լուր տալ, որ լինելու է սահմանների ճշտում, լինելու է մեր ստատուսի հարցը, այն չէ, որ մենք Ասկերանի շրջանը կամ ամբողջ Հադրութի շրջանը և այլ տարածքներ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ...

Մենք վերադարձնելու ենք այդ տարածքները, ուզում եմ մեր ժողովրդին ոչ թե հույս տալ, այլ վստահեցնել, որ մենք այդ աշխատանքները տանելու ենք: Իհարկե, պատերազմական գործողությունների ժամանակ լինում են հաղթանակներ և պարտություններ, մենք չենք պարտվել, մենք ծնկի չենք եկել:

Ադրբեջանի հանրապետությունը շատ կարճ ժամակում ի՛նչ իրավիճակի մեջ է հայտնվել՝ չեմ ասի հիմա, փակագծեր չեմ բացի, կտեսնենք՝ ի՛նչ իրավիճակի մեջ են հայտնվել, մենք կողքից, ՛՛ղարաբաղերեն ասած՛՛, թամաշա ենք անում:

Այս մասին հարցազրույցում ասում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ դեկտեմբերի 28-ին: 

  • Կիսվել: