շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք պինդ ենք, տոկուն, ամեն ինչ անում ենք, որ նաև մեր իշխանությունն ավելի ոգևորվի, բարձր ոգի ունենա, ուրիշ ասելու բան չկա․ Արցախի շրջափակված գյուղերի գյուղապետները մեզանա լավ լուրի են սպասում

Մենք պինդ ենք, տոկուն, ամեն ինչ անում ենք, որ նաև մեր իշխանությունն ավելի ոգևորվի, բարձր ոգի ունենա, ուրիշ ասելու բան չկա․ Արցախի շրջափակված գյուղերի գյուղապետները մեզանա լավ լուրի են սպասում

Շրջափակումը կալցոյի պես խեղդումա մեզ, բայց մենք ստի պեներ ենք տեսալ, անցակետ չլինի ինչ ուզումա լինի, մենք թուրքի դուդուկի տակ չենք պարի, ինքնասպան կլինենք, բայց թուրքի թրի տակ պար չենք գա։ Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ադրբեջանական երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Արցախի չորս գյուղերից մեկի՝ Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը։

«Հին Շենը ուրիշ շենա, ստեղի ժողովուրդն էլ են ուրիշ, մենք ամեն ինչ անում ենք, որ նաև մեր իշխանությունն ավելի ոգևորվի, բարձր ոգի ունենա, որ ժողովուրդն առյուծի պես է»,- հավաստեց նա՝ գերադասելով չխոսել գյուղին պատուհասած դժվարությունների մասին։

Երկկողմանի շրջափակման մեջ հայտնված մյուս գյուղի՝ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն էլ կայքի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեսուն տարի առաջ էլ նույն վիճակում էին, բայց դիմացան։ «Բայց հիմա մի վախ ունեմ, վախենում էմ, որ նույն վիճակից դուրս չենք գա, ժողովուրդը նստած անորոշության մեջ օր ա մթնացնում։ Ամեն զանգից լավ լուր ենք սպասում, չգիտենք , որ պահի ինչ կանի մեզանից 18 կլիոմետր հեռավորության վրա գտնվող զինված թշնամին»,- նշեց Դավթյանը։

Ադրբեջանական «կոլցոյի» մեջ հայտնված երրորդ գյուղի՝ Եղծահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը կայքի հետ զրույցում նշեց, որ սա ոչ թե շրջափակում է, այլ պաշարում։ «Չորս գյուղ վերցրել են գերի, չորս կողմից շրջափակել։ Հեշտ են ասում դիմացեք, դիմանում ենք, բայց էդ ասողները թուրքի պուշկի տակ քանի րոպե կմնային։ Եղծահողը կանգունա, ժողովուրդը պինդ։ Մեզ կոտրելը հեշտ չի, երեսուն տարի էդ են անում, բայց չի ստացվում։ Հեսա կանաչը դուրս ա եկել, յոլա կգնանք, դեղորայքի խնդիրնա սուղ, բայց դեռ դիմակայում ենք։ Ուրիշ ասելու բան չկա, մենք ձեզանից լավ լուրի ենք սպասում»,- եզրափակեց նա։

Երկկողմանի շրջափակման մեջ հայտնված չորրորդ գյուղի՝ Լիսագորի գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: