հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք արմատախիլ կանենք այն ուժերը, որոնք խոչընդոտում են Հայաստանի և Արցախի դրական ընթացքին

Մենք արմատախիլ կանենք այն ուժերը, որոնք խոչընդոտում են Հայաստանի և Արցախի դրական ընթացքին

Ի հեճուկս դավադիր տրամադրություններ ունեցողների` Հայաստանն ու Արցախն այսօր ավելի քան միասնական են և այդպես կլինի նաև ապագայում: Այս մասին «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարի ժանամակ ասաց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։   

Ըստ նրա` Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ոչ թե հեռացրել, այլ ավելի են մտերմացրել երկու հայկական պետությունները։ 

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում և Արցախում ընթացող դրական փոփոխությունների ընթացքը կասեցնող դավադիրները մնան քաղաքական լուսանցքում:

«Արցախը Հայաստանից ու Հայաստանի իշխանություններից իբր թե պաշտպանողներն այսօր ընդամենը զբաղված են այլոց շահերը սպասարկելով, սակայն մենք առաջիկայում արմատախիլ ենք անելու այդ երևույթը»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախը Հայաստանի իշխանություններից պաշտպանելու հակապետական տրամադրությունները հօդս են ցնդում, երբ տեսնում ես բանակում ընթացող բարեփոխումները։ 

Նշենք, որ Հարությունյանը այսօր հայտարարեց Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելում մասին։  

  • Կիսվել: