հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեկնարկել է «Մաթեմիկն Արցախում» ծրագրի պիլոտային տարբերակը

Մեկնարկել է «Մաթեմիկն Արցախում» ծրագրի պիլոտային տարբերակը

Արդեն մեկնարկել է «Մաթեմիկն Արցախում» ծրագրի պիլոտային տարբերակը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մաթեմիկն Արցախում» նախագծի հեղինակ Տիգրան Առուշանյանը և նշեց, որ ծրագրին դիմել են 100 և ավել արցախցի երեխաներ և 11-18 տարեկան պատանիներ. ունեն 60 և ավել կամավոր-ուսուցիչներ։

«Ներկա դրությամբ հայտադիմումների ընդունումը մասնակիցների՝ արցախցի երեխաների համար, քանի որ արդեն բավականին մեծ թվով երեխաներ են դիմել, բայց հայտադիմումները բաց են կամավոր-ուսուցիչների համար։ Սկզբնական փուլն է մեկնարկել։ Երեխաները ծանոթանում են իրենց ուսուցիչների հետ, և ուսուցիչները փորձում են հասկանալ երեխաների ակադեմիական մակարդակը։ Երկու օր առաջ տարբեր բարերարների կողմից ծրագրին տրամադրվեցին համակարգիչներ, որոնք հանձնեցինք երեխաներին՝ պայմանով, որ նրանք պետք է անպայման մասնակցեն դասերին և կատարեն ուսուցչի տված առաջադրանքները: Արդեն 14 համակարգիչ բաժանել ենք, նախատեսում ենք թիվը հասցնել 70-ի», - նշեց Տ. Առուշանյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ ակնկալում են մոտիվացնել երեխաներին, մեծացնել այս կամ այն առարկայի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաներին զինել ակադեմիական գիտելիքներով:

«Երեխաները անպայման ձեռք են բերելու շփման հմտություններ, դառնալու են ավելի անկաշկանդ և կարողանալու են հետագայում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ «Մաթեմիկն Արցախում» ծրագիրը շատ արագ թափ է հավաքում և ծրագրի նպատակն է Արցախում ունենալ գերկրթված սերունդ», - հավելեց Տ. Առուշանյանը։

  • Կիսվել: