երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մեկ օրում ՀՀ-ից Ստեփանակերտ է վերադարձել 2115 մարդ. ՌԴ ՊՆ

Մեկ օրում ՀՀ-ից Ստեփանակերտ է վերադարձել 2115 մարդ. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրում ավելի քան 2100 փախստական ռուս խաղաղապահների աջակցությամբ  Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է. ՛՛Մեկ օրում ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից 2115 մարդ է վերադարձել: Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 21 083 փախստական՛՛:

Նշվում է նաև, որ խաղաղապահներն իրականացնում են ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև՝ ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի 65 բնակչի:

  • Կիսվել: