հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Մարտունու շրջանի Աշան համայնքում կառուցվում են համայնքապետարան և հանդիսությունների դահլիճ

Մարտունու շրջանի Աշան համայնքում կառուցվում են համայնքապետարան և հանդիսությունների դահլիճ

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Մարտունու շրջանի Աշան համայնքում կառուցվում է երկհարկանի համայնքապետարան և 150 տեղանոց հանդիսությունների դահլիճ։ Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

Ներկա դրությամբ ընթանում են շենքի ներքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները։ Շինաշխատանքներն իրականացվում է «Տիգրան Մեծ» ՍՊԸ-ի կողմից։

Աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին: Կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա վերջին։

 

  • Կիսվել: