երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մարտունու և Ասկերանի շրջաններում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Մարտունու և Ասկերանի շրջաններում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Ճարտար քաղաքներում, Մարտունու շրջանի Ծովատեղ և Կոլխոզաշեն գյուղերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
 
Ծառայությունը միաժամանակ հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911,101,112:

  • Կիսվել: