Մարտունիում անհրաժեշտ է բժիշկ ստոմատոլոգ և բուժքույր
ԱՀ Մարտունի քաղաքի «Մհեր Ղազարյան» ԱՁ ատամնաբուժարանում պահանջվում է խելացի, բանիմաց և հմուտ բժիշկ ստոմատոլոգ և բուժքույր:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մհեր Ղազարյանը՝ նշելով, որ մշտական աշխատելու նպատակով է անհրաժեշտ բժիշկ ստոմոտոլոգը:
Նրա խոսքով՝ ատամնաբուժարանում աշխատելու համար կան անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու բժշկական պարագաները:
Ցանկացողները մանրամասների համար կարող են դիմել Մարտունու Անդրանիկ Օզանյան 4/3 հասցեով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 097-22-97-22: