ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկի բակում 2 օձ է հայտնվել

Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկի բակում 2 օձ է հայտնվել

Հունիսի 23-ին` ժամը 16:26-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Օգոստոսի փողոցի բնակելի տներից մեկի բակում 2 օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, սողուններին հայտնաբերելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները։

Փրկարարները սողուններին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։

  • Կիսվել: