կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարտի 28-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի

Մարտի 28-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի

Մարտի 28-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Այս մասին հայտնում է Sputnik.az-ը։

««Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները և մարտի 28-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանը սույն թվականի մարտի 8 վթարված գազատարի իր վերահսկողության տակ գտնվող հատվածում շուրջ 11 օր չէր թողնում վերականգնողական աշխատանքներ իրականացնել։ 11 օր տևած բանակցություններից հետո Ադրբեջանը համաձայնեց ինքը վերանբրոգել գազատարի վնասված հատվածը, սակայն այդտեղ տեղադրեց փական և 3 օր անց նորից դադարեցրեց Արցախի գազամատակարարումը։ Այսպիսով Արցախը շուրջ 20 օր եղանակային խոստ անբարենպաստ պայմաններում մնացել է առանց գազամատակարարման։

Հավելենք  նաև, որ այս ընթացքում միջազգային տարբեր կառույցներ Ադրբեջանին ուղղված կոչերով հանդես եկան՝ պահանջելով վերականգնել գազամատակարարումը։

 

  • Կիսվել: