շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մարտակերտում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտակերտում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները․ Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում հրետանու կիրառումը բավականին ակտիվ է եղել, հրետակոծվել են նաև հյուսիսայինհ հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ներկայացնելով Արցախում ծավալվող իրադարձությունների մանարամասները ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ են հետ մղվել, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը կորցրել է 10-11 զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր: Թշնամական ուժերը հետ են շպրտվել ելման դիրքեր: Այդ ուղղությամբ համեմատաբար հանգիստ է, թեթև մարտեր են ընթանում: Այլ ուղղությամբ մարտերը շարունակվում են:

  • Կիսվել: