ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մարտակերտում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

Մարտակերտում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ Մարտակերտի շրջանային բուժմիավորումում այսօր՝ ապրիլի 22-ին, բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:

Այս «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ բաժանմունքը վերանորոգվել, կահավորվել և համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ բաժանմունքի բացման նպատակն է շրջանի բնակչությանը ժամանակին և որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրելը։ Այժմ ծանր հիվանդների վիճակը կարող է կարգավորվել բաժանմունքում մինչև տեղափոխելն այլ բաժանմունք կամ հիվանդանոց:

«ԿԽՄԿ-ն բաժանմունքին նվիրաբերել է շնչառական վերակենդանացման հավաքածու, զանազան զոնդեր, ինտուբացիոն խողովակներ և միանվագ օգտագործման այլ պարագաներ, վիրակապական սեղաններ, մահճակալներ, ավտոկլավ, չոր ստերիլիզատոր, թթվածնի խտացուցիչ սարք, սրտային մոնիտորներ և այլ սարքավորումներ և հետագայում նախատեսվում է անձնակազմի համար կազմակերպել «Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքներ» թեմայով դասընթաց»,- մասնավորապես ասել է Է. Մուսայելյանը:

  • Կիսվել: