ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանութան նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում:

Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2522,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: