երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանե Թանդիլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկներին

Մանե Թանդիլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկներին

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, մասնագիտությամբ բժիշկ Գևորգ Կեպենեկյանին, որին ուղեկցում էր նաև ֆրանսիացի բժիշկ Խելիլ Էտուն:
 
Ողջունելով նրանց՝ Մանե Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ պատերազմից հետո Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտներում առկա է մասնագիտական փորձառության և ներուժի կարիք: Այդ առումով ողջունելի են նման օժանդակություններն ու աջակցությունները, հատկապես կարողությունների, հմտությունների և տրամադրվածության առումով:
 
Հյուրերը, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, նշել են, որ նպատակ ունեն հստակեցնելու արցախցիներին հուզող սոցիալական և առողջապահական խնդիրների ընդհանուր նկարագիրը՝ Ֆրանսիա վերադառնալուց հետո կազմակերպելով նման օգնությունների տրամադրումը՝ արցախցիների ֆիզիկական և հոգեբանական վիճակի բարելավման նպատակով:
 
Այնուհետև կողմերը քննարկել են հնարավոր գործակցության ոլորտները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում գործնականում կիրառել առարկայական ծրագրերի իրականացման եղանակները:
 

  • Կիսվել: