կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կօգնի ՀՀ-ում ԼՂ հակամարտությունից տուժած խոցելի խմբերին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կօգնի ՀՀ-ում ԼՂ հակամարտությունից տուժած խոցելի խմբերին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել՝ օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն:

Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը: «Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ»,- նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքները Հայաստան են տեղափոխել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր անասուն:

 
 

  • Կիսվել: