կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԼՂՀ-ի ներկայիս տարածքի կորստի վտանգ ունենք. Մարիամ Ավագյան

ԼՂՀ-ի ներկայիս տարածքի կորստի վտանգ ունենք. Մարիամ Ավագյան

«Մենք այս տարի կրկին բարձրաձայնել ենք 1987-92 թթ. Ադրբեջանի հայաբնակ տարածքներում հայերի նկատմամբ իրագործված ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին պահանջը, դիմել ենք ԱԺ և ԱԳՆ, բայց գրավոր արձագանք դեռևս չկա, սակայն տեսնում ենք, որ մեր քննարկումներն այդ թեմայով սոցցանցերում ակտիվանում են, և հայկական հանրությունը սկսում է սրան ուշադրություն դարձնել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նա նշեց, որ 1990 թ. փետրվարի 13-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը հայաբնակ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունները որակեց որպես Հայոց ցեղասպանության շարունակություն: Ըստ բանախոսի՝ այս որոշումն այսօր անհրաժեշտ է վերահաստատել և կիրառել ԼՂ բանակցային գործընթացում: Ավագյանն ընդգծեց, որ սա անելու փոխարեն մենք բանակցում ենք մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք բացարձակ կեղծիք են:

«Նիկոլ Փաշինյանը թող հիշի, որ բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքներն են, դրանք պիտի հանվեն բանակցությունից, այլապես մենք ԼՂՀ-ի ներկայիս տարածքի կորստի վտանգ ունենք»,-ասաց Մարիամ Ավագյանը:

  • Կիսվել: