երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՂ-ում շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է. Կոնաշենկով

ԼՂ-ում շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է. Կոնաշենկով

ԼՂ-ում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին։

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը», - ասել է Կոնաշենկովը, ապա նաև տեղեկացրել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է արցախի իր բնակավայրեր է վերադարձել 39 հազար փախստական:

  • Կիսվել: