ԼՂ-ում ռուս ռազմական բժիշկներն անցած շաբաթներին հետազոտել են ավելի քան 300 բնակչի․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն օգնում են ԼՂ-ում լրացնել բժիշկների պակասը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի բժշկական ապահովման կենտրոնի ղեկավար Եգոր Դեմիդովիչը, գրում է ria.ru-ն։
«Ցավոք, պատերազմական գործողությունների ժամանակ բազմաթիվ բժիշկներ հեռացել են այստեղից և մինչև հիմա ոչ բոլորն են վերադարձել։ Միևնույն ժամանակ, այստեղ են ժամանել մասնագետներ Երևանից, Հայաստանից, իրականացրել են վիրահատություններ։ Բայց ռազմական գործողությունների ավարտից հետո նրանք գնացել են։ Այդ պատճառով այժմ առկա է բժիշկների պակաս»,- ասել է Դեմիդովիչը։
Նրա խոսքով՝ «Արցախում գտնվող ռուս մասնագետները հավաքում, ամփոփում և վերլուծում են այդ տեղեկությունները, ինչպես նաև բժշկական օգնություն կազմակերպելու վերաբերյալ իրենց առաջարկներն են ներկայացնում արցախյան կողմին»: