հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԼՂ-ում ռուս խաղաղապահները ականազերծել են 423 բնակելի շենք․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուս խաղաղապահները ականազերծել են 423 բնակելի շենք․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
 
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է շուրջ 238 հեկտար տեղանք, 93 կիլոմետր ճանապարհ, 423 բնակարանաշինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ:
 
Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում:
 
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։

  • Կիսվել: