ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՂ-ում խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի դաշնության Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները գյուղատնտեսական նշանակության հողերում և արոտավայրերում կատարում են մաքրման աշխատանքներ։

Խաղաղապահները պայթյունավտանգ առարկաները դուրս են բերում հատուկ կահավորված հրաձգարան, ապա ոչնչացնում դրանք։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` պահպանելով անվտանգության հատուկ կանոնները։

  • Կիսվել: