ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

՛՛Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

 

  • Կիսվել: