ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ

Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտումներ կամ Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողների նկատմամբ սադրանքներ չեն արձանագրել: Այս մասին լրագրողներին ասել է տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է՝ խաղաղապահների ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. ՛՛Անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների հանդեպ սադրիչ գործողություններ չեն նկատվել: Մինչ օրս ստուգվել է 1844 շենք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ, մաքրվել է 2121 հա տարածք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 25 613 պայթյունավտանգ իր՛՛:

 

  • Կիսվել: