հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԼՂ-ում ականային աղտոտվածության աստիճանը շատ բարձր է․ ականազերծման կենտրոնի տնօրեն

ԼՂ-ում ականային աղտոտվածության աստիճանը շատ բարձր է․ ականազերծման կենտրոնի տնօրեն

Ղարաբաղի Հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Ria.ru—ի հետ հարցազրույցում հայտնել է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ականային աղտոտվածության աստիճանը շարունակում է բարձր մնալ:

«Ականային աղտոտվածության աստիճանը շատ բարձր է: Միայն Ստեփանակերտում մենք սեպտեմբերի 27-ից հայտնաբերել ու վնասազերծել ենք շուրջ 30-40 հազար չպայթած ռազմամթերք»,- ասել է Սամվել Մեսրոպյանը:

Նա շեշտել է, որ ռազմամթերքի որոնման ժամանակ, որոնք հայտնվել են սեպտեմբերի 27-ից՝ Ղարաբաղում հակամարտության նոր սրումից հետո, ականազերծման խմբին հանդիպում են պայթյունավտանգ առարկաներ, որոնք հողի մեջ են մնացել 1990-ական թվականների սկզբին դեռեւս ղարաբաղյան առաջին պատերազմից:

«Մեզ կբավականացնի եւս 15-20 տարվա աշխատանք: Իսկ գուցե եւ ավելի շատ»,- ասել է Մեսրոպյանը:

  • Կիսվել: