չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՂ-ի մոնիտորինգային կենտրոնում աշխատելու համար Թուրքիան 60 զինվորական կուղարկի Ադրբեջան

ԼՂ-ի մոնիտորինգային կենտրոնում աշխատելու համար Թուրքիան 60 զինվորական կուղարկի Ադրբեջան

ԼՂ-ի մոնիտորինգային կենտրոնում աշխատելու համար Թուրքիան 60 զինվորական կուղարկի Ադրբեջան: NTV-ին տված հարցազրույցի շրջանակում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
 

«Մեր աշխատակազմից 60 մարդ Ադրբեջանում է: Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել», - ասել է թուրք պաշտոնյան և հավելել, որ պայմանները կքննարկվեն ռուսական կողմի հետ:

«Թուրքական կողմը Ռուսաստանի հետ կքննարկի Ադրբեջանում իրենց գտնվելու տևողությունը», - ասել է նա և հավելել, որ ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շինարարությունը շարունակվում է:

  • Կիսվել: