հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ հարցը գոյաբանական խնդիր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ ՀՀ-ի համար. Գրիգորյան

ԼՂ հարցը գոյաբանական խնդիր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ ՀՀ-ի համար. Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, որոնցում նա սպառնացել է ուժով լուծել ՛՛զանգեզուրյան միջանցքի՛՛ ստեղծման հարցը, եթե հայկական կողմը հրաժարվի դա անել ինքնակամ:

Գրիգորյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Ալիևի ներկայիս հռետորաբանությունն ընդամենն ապացուցում է հայկական կողմի այն պնդումների իրավացիությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը գոյաբանական խնդիր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։

Հայաստանը սեփական ուժերով և դաշնակցային ներուժով ունակ է պաշտպանելու մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Ցանկանում եմ հստակ պարզաբանել, որ հայկական Զանգեզուրի վերաբերյալ Ալիևի ցանկացած հայտարարություն արմատապես խեղաթյուրում է կրակի դադարեցման մասին ստորագրված հայտնի հայտարարությունը՛՛:

Ըստ նրա՝ պատմությունը ցույց է տվել, որ անգամ գրեթե 70-ամյա լռության պայմաններում Արցախի հայերը ոչ մի ակնթարթ չեն մոռացել իրենց իրավունքների մասին։

՛՛1988 թ․ նրանք պահանջատեր դարձան իրենց իրավունքներին և նվաճեցին ազատությունը։ Տարածաշրջանի կայունությունը և զարգացումը պայմանավորված է նրանով, թե որքանո՛վ է իրականությունն արտացոլում պատմական արդարությունը՛՛,-նշել է ԱԽ քարտուղարը:

  • Կիսվել: