չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԼՂ Ակնաբերդ բնակավայրում ռուս խաղաղապահներն իրականացրել են հումանիտար-բժշակական ակցիա. ՌԴ ՊՆ

ԼՂ Ակնաբերդ բնակավայրում ռուս խաղաղապահներն իրականացրել են հումանիտար-բժշակական ակցիա. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Ակնաբերդ բնակավայրում կազմակերպել են ավելի քան 1000 կգ հումանիտար օգնության փոխանցումը կարիքավոր բնակիչներին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հումանիտար օգնությունը ԼՂ է ուղարկվել ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների ջանքերով:

Բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին և փախստականներին ռուս խաղաղապահները փոխանցել են պարենային փաթեթներ, բժշկական դեղատուփեր և առաջին անհրաժեշտության իրեր:

Հաղորդվում է նաև, որ բնակավայրում բուժկետ է բացվել՝ բնակիչներին և տեղահանված անձանց որակյալ բուժօգնություն տրամադրելու համար: Բուժկետում աշխատելու են վիրաբույժ, օտոլարինգոլոգ, ատամնաբույժ, ակնաբույժ և սրտաբան:

Բնակավայրում գործող բուժկենտրոնում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները խորհրդատվություն և բուժօգնություն են ցույց տվել ավելի քան 100 բնակչի:

  • Կիսվել: