ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները երեսուն դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

Երեք երթուղով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում ։
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Ասկերանի շրջանում մարդասիրական ակցիա է անցկացվել անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու համար ։

Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում 0,6 հա տարածք է մաքրվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: