հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Learning Mission կազմակերպությունը ծրագրավորման և անգլերենի անվճար դասընթացներ է կազմակերպում 44- օրյա պատերազմի մասնակիցների համար

Learning Mission կազմակերպությունը ծրագրավորման և անգլերենի անվճար դասընթացներ է կազմակերպում 44- օրյա պատերազմի մասնակիցների համար

Learning Mission կազմակերպությունը ամբոջովին իր միջոցներով՝ զրո մակարդակից սկսած ծրագրավորում և անգլերեն է սովորեցնում 44- օրյա պատերազմի մասնակից և կամ վիրավորում ստացած տղաներին ու աջակցում հետագայում աշխատանք գտնելու մեջ:

Հիմնադրամը հիմնվել է 44-օրյա պատերազմից հետո մի խումբ գաղափարակից ամերիկահայերի կողմից, որոնց նպատակն է եղել աջակցել պատերազմի մասնակից, վիրավոր զինվորներին կամ զոհված զինծառայողների ընտանիքի այն անդամներին, որոնք ցանկություն ունեն ստանալու նոր մասնագիտություն կամ հմտություններ ՏՏ և անգլերեն լեզվի ոլորտում:
 
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բուժում ստացած և բուժվող 44-օրյա պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորում ստացած անձիք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու այս դասընթացներին խնդրում ենք կապնվել կենտրոնի ֆեյսբուկյան էջի հետ:
 
Առաջին Zoom հանդիպումը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 2-ին ժամը 14:30-ին:

  • Կիսվել: