երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

Օգոստոսի 15-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

՛՛Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային առավել արդիական օրակարգի շուրջ: Հատուկ շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանն ուղղված, այդ թվում՝ հումանիտար երթուղիների՝ ներառյալ Լաչինի միջանցքը, ապաշրջափակման՝ սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի կատարման անայլընտրանքայնությունը՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։ Նախարարներն ընդհանուր կարծիք են հայտնել այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: