երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լավրովի ելույթն անուղղակի ցույց տվեց, որ ԼՂՀ-ն պիտի մասնակցի բանակցային փուլին. Իգիթյան

Լավրովի ելույթն անուղղակի ցույց տվեց, որ ԼՂՀ-ն պիտի մասնակցի բանակցային փուլին. Իգիթյան

«Վարչապետ Փաշինյանը հայտարարել է՝ որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, լինեն պատվիրակության մեջ։ Կգան դրան, թե ոչ՝ կարևոր չէ»,-պատասխանելով այն դիտարկմանը, թե՝ Ադրբեջանն ասում է, որ եթե ԼՂՀ–ն նստի բանակցային սեղանի շուրջ, ապա նույնը պետք է անի նաև ԼՂ ադրբեջանական համայնքը՝ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Իգիթյանը հավելեց. «Ալիևը ներկայացնում է այդ մարդկանց, որովհետև նրանք ընտրել են Ալիևին, որ ներկայացնի իրենց շահերը։ Մեր ժողովուրդը ընտրել է վարչապետ Փաշինյանին։ Մնաց մի զանգված՝ Արցախի Հանրապետության ժողովուրդը, և որևէ մեկը չի կարող ներկայացնել նրանց սեղանի շուրջ։ Կարևորը, որ մենք արդեն կարողացել ենք գոնե բանակցային առարկա դարձնել ԼՂՀ մասնակցությունը բանակցային փուլին»։

Ըստ Իգիթյանի՝  կարեւոր է այն սկզբունքային մոտեցումը, որ բանակցային սեղանին պետք է լինի նաև Ղարաբաղը։ «Լավրովն իր ելույթով անուղղակի համաձայնություն տվեց նրան, որ ԼՂՀ-ն պետք է բանակցային փուլին մասնակցի։ Մենք փուլը կհամարենք բանակցային միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղը կլինի բանակցային սեղանի շուրջ»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: