կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգինտենտը ապամոնտաժում է իր շարժական դիրքերը

Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգինտենտը ապամոնտաժում է իր շարժական դիրքերը

Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգինտենտը ապամոնտաժում է իր շարժական դիրքերը։

Ռուս խաղաղապահները պատրաստվում են այդ դիրքերը տեղակայել Արցախը Հայաստանին կապող նոր ժամանակավոր ճանապարհի վրա։

Ըստ նախնական հայտարարության՝ Լաչինի ներկայիս միջանցքով երթևեկությունը կդադարեցվի վաղվանից՝ օգոստոսի 25-ից։

Նշենք, որ նոր միջանքի ադրբեջանական կողմը արդեն պատրաստ է, իսկ հայկական կողմի հատվածը պատրաստ կլինի միայն 2023 թվականի գարնան վերջին։ Այդ իսկ պատճառով Արցախի կառավարությունը ձեռնամուխ եղավ կարճ ժամկետներում կառուցել Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային, ժամանակավոր ճանապարհ։

Հիշեցնենք, որ ըստ եռակողմ համաձայնագրի Լաչինի ներկայիս միջանցքը պետք է փակվեր 2023 թվականին, երբ ամբողջովին պատրաստ կլիներ նոր միջանցքը, սակայն Ադրբեջանը ճանապարհի իր հատվածը ավարտելուն պես պարտադրեց ռուս խաղաղապահներին մինչև օգոստոսի 25-ը լքել ներկայիս միջանցքի տարածքը, ինչը վերջիններիս կողմից ընդունվեց։

  • Կիսվել: