երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները

Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները

 Լաչինի միջանցքով տրանսպորտի երթևեկության և քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները:  Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության և քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը, ուղեկցում և ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում են ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խնդիրներ»,- նշված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ նոյեմբերի 14-ից ավելի քան 26 հազար փախստական վերադարձել է իր բնակության նախկին վայրեր։

 

  • Կիսվել: