ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կրկին զգուշացում Արցախից․ կարտոֆիլի սերմը թունախեղդված է և ենթակա չէ սննդի մեջ օգտագործման

Կրկին զգուշացում Արցախից․ կարտոֆիլի սերմը թունախեղդված է և ենթակա չէ սննդի մեջ օգտագործման

Արցախի Հանրապետության Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հիմնադրամի կողմից տրամադրվող կարտոֆիլի սերմը թունախեղդված է և ենթակա չէ սննդի մեջ օգտագործման։

Հիմնադրամը հորդորում է բոլոր հողօգտագործողներին այն օգտագործել նպատակային։

«Հարկ ենք համարում տեղեկացնել,որ արդեն, իսկ բացահայտվել է հողօգտագործողի կողմից կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման դեպքեր, որոնք համապատասխան մարմինների կողմից քննության փուլում է։ ️

Զգուշացնում ենք, որ յուրաքանչյուր նման դեպք ամպայման բացահայտվելու է և անպատասխանատու հողօգտագործողները ենթարկվելու են պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: