շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ու ադրբեջանցի ազատազրկվածներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ու ադրբեջանցի ազատազրկվածներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին հերթական անգամ այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին, ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը, տեղեկացնում է «Արցախպրեսը»:

Էթերի Մուսայելյանը  նշել է, որ,  hամաձայն իր առաքելության, ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև:

  • Կիսվել: