հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024

ԿԽՄԿ-ն տուժած համայնքների բնակիչներին ջերմոցներ է տրամադրում

Մարտունու շրջանի Աշան համայնքից Գայանե և Հովհաննես Խաչատրյանների ընտանիքը դարձել է հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության կողմից մեկնարկած ջերմոցների բաշխման ծրագրի առաջին շահառուն:

2020 թվականի աշնանային պատերազմից հետո նրանք այլևս չեն կարող մշակել հողը, որն իրենց եկամտի հիմնական աղբյուրն էր։

Մինչև այս տարվա վերջ ԿԽՄԿ-ն նախատեսում է աջակցել Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների 12 համայնքների 200 ընտանիքների, որոնց արտադրողական ռեսուրսները վերջին իրադարձություններից հետո սահմանափակվել են, հետևաբար նրանք ունեն մնացյալ ռեսուրսների բազմազանությունն ապահովելու կարիք։

Բնութագրությունը հասանալի չէ

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը: «Մինչ համայնքների և շահառուների ընտրությունը՝ ԿԽՄԿ-ն իրականացրել է կարիքների գնահատում։ Ընտրված գյուղերի համայնքների բնակիչները տեղեկացվել են համայնքապետի միջոցով։ Այնուհետև ԿԽՄԿ-ն հանդիպել է այն անձանց հետ, ովքեր ցանկություն են հայտնել ստանալ ջերմոց՝ բացատրելու ծրագրի ընդհանուր դրույթներն ու պայմանները, ինչպիսիք են ջրի աղբյուրների հասանելիությունը, ջերմոցը տեղադրելու համար հողատարածքը, ընտանիքի անդամների ֆիզիկական կարողությունները և ծրագրի հետագա կառավարման համար անհրաժեշտ հմտությունները:Բնութագրությունը հասանալի չէ

Յուրաքանչյուր ընտրված համայնքում բոլոր շահառուների մասնակցությամբ ԿԽՄԿ թիմը ցուցադրում է ջերմոցի տեղադրման ձևը, որպեսզի նրանք կարողանան դա անել ինքնուրույն», - նշեց Է. Մուսայելյանը։

Աշանում 20 տնտեսություն ընդգրկվել է աջակցության այս ծրագրում, բոլոր 20-ն էլ ներկա են եղել ցուցադրման ժամանակ։ Մեր զրուցակցի խոսքով՝ ԿԽՄԿ-ի նվիրաբերած ջերմոցն ունի 30 քառակուսի մետր մակերես։ Այն պատրաստված է պոլիկարբոնատային թաղանթից և ներառում է կաթիլային ոռոգման համակարգ։

Բնութագրությունը հասանալի չէ

Բացի այդ, ԿԽՄԿ-ն տրամադրում է բանջարեղենի սերմեր(վարունգ, լոլիկ, պղպեղ, կաղամբ), հանքային պարարտանյութ, ագրոմանրաթել՝ սածիլները ցուրտ ժամանակահատվածում ծածկելու և տաք ժամանակ ստվերում պահելն ապահովելու համար, ոռոգման համար մեկ ջրի բաք և ջերմոցի տեղադրման համար անհրաժեշտ այլ պարագաներ: «ԿԽՄԿ-ի այս ծրագիրը նպատակ ունի օգնելու տուժած տնտեսություններին սեփական սպառման համար աճեցնելու բանջարեղեն և դրանով նվազեցնելու սննդի ծախսերը ոչ սեզոնային ամիսներին», - նշեց Է. Մուսայելյանը։ Ծրագրի շահառու Գայանե Խաչատրյանի խոսքով՝ ստացած ջերմոցն իրենց համար հույսի շող է՝ այն զգացնել է տալիս, որ իրենց մասին մտածող և հոգ տանող կա։

  • Կիսվել: