կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խրամորթում անցնող շաբաթ ադրբեջանական կոչերը լսել են գրեթե ամեն օր (տեսանյութ)

Խրամորթում անցնող շաբաթ ադրբեջանական կոչերը լսել են գրեթե ամեն օր (տեսանյութ)

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչների նկատմամբ ադրբեջանական կողմի ահաբեկչական հերթական ակտը լայն արձագանք է գտել սոցցանցերում եւ դրանցից դուրս: Թշնամին սկսել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին սպառնալ բարձրախոսներով: Առանձին, տեղային դրվագներ գրանցվել էին ավելի վաղ, տարբեր հատվածներում: Խրամորթում անցնող շաբաթ ադրբեջանական կոչերը լսել են գրեթե ամեն օր:

Այսօր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնք և շրջանի վարչակազմի ղեկավարի ու այլ պաշտոնատար անձանց հետ միասին հանդիպել համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու դրանք փարատելուն ուղղված առաջարկները: Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ գլխավոր դատախազը շրջել է գյուղի անվտանգության ապահովման համար նշանակություն ունեցող հատվածներում, դիտարկել տեղանքը:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի պատրաստած տեսանյութում.

  • Կիսվել: