1,5 միլիոն դոլարի բենզին բերելով՝ ադրբեջանական բանակին մոտավորապես 80,000-100,000 դոլարի ֆինանսավորել ենք. Նարեկ Կարապետյան
1,5 միլիոն դոլարի բենզին բերելով՝ ադրբեջանական բանակին մոտավորապես 80,000-100,000 դոլարի ֆինանսավորել ենք. վտանգ չենք տեսնու՞մ սրա մեջ, որ ադրբեջանական բանակն առնում է տեխնիկա, օգտագործում հայ զինվորների դեմ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ադրբեջանական բենզինի վաճառքին:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի դեպքում է հնարավոր առևտուր Ադրբեջանի հետ, երբ լուծվեն երկու երկրների միջև եղած բոլոր հարցերը, լոգիստիկ առումով ունենանք ազատ մուտք դեպի սահմանակից երկրներ: Մենք պատրաստ ենք աշխատել, բայց որպես երկրի տնտեսական պատասխանատու՝ մեր ուժն ամեն ինչ պետք է անի և անելու է, որ մենք ոչ թե առնենք, այլ կարողանանք հետաքրքիր լինել՝ վաճառել: Միակողմանի ֆինանսավորել հարևան երկրի բանակը՝ չենք պատրաստվում»:


