կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախում իշխող ուժն ու պետնախարարը քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած տարաբնույթ հարցեր

Արցախում իշխող ուժն ու պետնախարարը քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած տարաբնույթ հարցեր

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Ապրիլի 21-ին, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

Քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած տարաբնույթ հարցեր:

Պետնախարարը խոսել է գործող և նոր սոցիալական աջակցության ծրագրերից, անդրադարձել  կտրոնային համակարգի, վառելիքի և պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման խնդիրներին, հումանիտար բեռնափոխադրումներով իրականացվող աշխատանքներին:

Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ ԱՀ կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմում է սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր խոցելի խմբերի անձանց համար: Այդ առումով առաջարկվել է նոր սոցիալական ծրագրերի մշակում:

 

  • Կիսվել: