հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խնածախի և Ասկերանի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն. ՌԴ ՊՆ

Խնածախի և Ասկերանի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը դիտարկման քսանյոթ կետերում շարունակում է իրականացնել իր առաջ դրված խնդիրներն Արցախի տարածքում:

ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում հրապարակած տեղեկության մեջ ասվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
 
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը ապահովում է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն է ցուցաբերում տեղի բնակչությանը:
 
Ռուս խաղաղապահները Ռուսաստանի մարդասիրական առաքելություն ունեցող կազմակերպությունների հետ երկու միջոցառում է իրականացրել Խնածախ և Ասկերան բնակավայրերում, որի ընթացքում տեղի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն:
 
Նշվում է նաև, որ մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող վաշտը շարունակում է իր աշխատանքները Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Նախորդ օրվա ընթացքում մաքրվել է 17 հա տարածք, 3 կմ ճանապարհ, ստուգվել է 8 շենք:
 
2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1835 հա տարածք, 564 կմ ճանապարհ, 5644 բնակելի շենք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25376 պայթուցիկ առարկա:

  • Կիսվել: