Խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանի 324 ընտանիքներին օգնություն են տրամադրել
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ հասցեական մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախի Մարտունու շրջանի 324 ընտանիքներին:
Մարտունեցիները ստացել են առաջին անհրաժեշտության իրեր և մթերային ապրանքներով լի տոպրակներ։