ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղաղապահների աջակցությամբ ԼՂ-ում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Խաղաղապահների աջակցությամբ ԼՂ-ում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը` Խնաբաթ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ մասը ռազմական գործողությունների հետևանքով մնացել են առանց ջրամատակարարման, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ավելի վաղ պոմպակայանում շինարարական աշխատանքները դադարեցվել էին `սահմանազատման գծի մոտակայքում գտնվելու պատճառով: ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքների վերականգնումը հնարավոր է դարձել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ՝ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։

  • Կիսվել: