երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Առաջին եռամսյակում Ստեփանակերտի բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5%

Առաջին եռամսյակում Ստեփանակերտի բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5%

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից, ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2023թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդումը: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5%: Դրա 16.6%-ը կազմել են սեփական եկամուտները՝ 44% կատարողականով, իսկ 83.4%-ը՝ պետական բյուջեից տրամադրվող դոտացիան՝ 81.7% կատարողականով: Այլ եկամուտների գծով մուտքագրվել է նախատեսվածի 18.8%-ը:
 
Հաջորդիվ քննարկվեցին և հաստատվեցին նաև օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք առնչվում էին փոխադրամիջոցի, շինության գծով արտոնություններ տալուն և այլն:
 
Նիստի ավարտին քաղաքապետի նախաձեռնությամբ արծարծվեցին համաքաղաքային որոշ խնդիրներ:
 
Ներկաները մտքեր փոխանակեցին դրանց լուծման տարբերակների շուրջ:

  • Կիսվել: