երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացել է «Արցախ-Սփյուռք գործակցություն» վիրտուալ կամուրջ-հարթակի 3-րդ հանդիպումը

Կայացել է «Արցախ-Սփյուռք գործակցություն» վիրտուալ կամուրջ-հարթակի 3-րդ հանդիպումը

2021թ. փետրվարի 9-ին տեղի ունեցավ «Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով վիրտուալ կամուրջ-հարթակի 3-րդ հանդիպումը, այս անգամ Արգենտինիայի հայ համայնքի հետ:

Նախաձեռնության հեղիանակ,  ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց, որ  հանդիպմանը մասնակցում էին համայնքի բոլոր կառույցները՝  28 ներկայացուցիչներով, IARA (Instituciones Armenias de la República Argentina) Արգենտինայի Հանրապետությունում հայկական կառույցների խորհրդի նախագահությամբ: ԻԱՐԱ-ի մեջ են համախմբված Արգենտինայում գործող բոլոր հայկական կազմակերպությունները՝ կուսակցություններ, մշակութային, մարզական, բարեգործական միություններ:

«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ հետպատերազմյան Արցախի առջև ծառացած մի շարք խնդիրներ և մարտահրավերներ, որոնց լուծման և մեղմացման գործում մեծ դեր ու անելիք ունի Սփյուռքը և յուրաքանչյուր հայ մարդ՝ անկախ իր բնակության վայրից: Հանդիպման ընթացքում Արգենտինայի հայ համայնքը նշեց իր պատրաստակամությունը՝ աջակից ու նեցուկ կանգնելու Արցախին ու արցախցուն»,- նշեց Ազատուհի Սիմոնյանը՝ հավելելով, որ գործունեության ընթացքում արժևորվում է յուրաքանչյուր հայի` Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին մասնակից լինելու և արցախյան իրականությանը հաղորդ լինելու հանգամանքը:

 

  • Կիսվել: