ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կարեն Սարգսյանը կնշանակվի Արցախի Ներքին գործերի նախարար. աղբյուր

Կարեն Սարգսյանը կնշանակվի Արցախի Ներքին գործերի նախարար. աղբյուր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հրամանագիր է ստորագրել Ներքին գործերի նախարարություն կազմավորելու վերաբերյալ, որի կազմում կընդգրկվեն Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Ոստիկանությունը:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրների` նորաստեղծ նախարարությունը կղեկավարի ներկայիս ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը:

Նշենք, որ Կարեն Սարգսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի ղեկավար Գրոգորի Սարկիսովի որդին է: Չի բացառվում, որ նորաստեղծ նախարարության կազմում ԱԻՊԾ-ն ղեկավարի գնդապետ Արարատ Մելքումյանը (Չոլկա):

  • Կիսվել: