շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ»-ը պարտքի դիմաց գումար չի առգրավել

ԱՀ կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ»-ը պարտքի դիմաց գումար չի առգրավել

Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է ԱՀ ֆինանսների նախարարությունը․

«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը»։ 

  • Կիսվել: