ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետք է հնարավորինս զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց. Պողոսյանն անդրադարձել է «Արցախբանկ»-ի պարզաբանմանը

Պետք է հնարավորինս զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց. Պողոսյանն անդրադարձել է «Արցախբանկ»-ի պարզաբանմանը

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է ՛՛Արցախբանկի՛՛ տարածած պարզաբանմանը՝ կապված հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված աշխատավարձերից վարկային պարտավորություններր մարման գծով գանձումներ կատարելու մասին տեղեկությանը:

Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Այս թեմայի վերաբերյալ սոցիալական ցանցերում օրերս ես էլ եմ հանդիպել որոշ օգտատերերի կողմից ծավալված քննարկումներին, որոնք հանրության շրջանում լուրջ դժգոհության առիթ են հանդիսացել: Ընկերության կողմից պարզաբանումը կարդացի և որոշեցի կիսվել:

Լիովին համամիտ եմ բովանդակության մեջ տեղ գտած այն մտքին, որ պետք է հնարավորինս զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և առկա լարված պատերազմական իրավիճակում խառնաշփոթ չստեղծել՛՛:

Հիշեցնենք, որ ՛՛Արցախբանկը՛՛ պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:
 

  • Կիսվել: