շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) հատվածից հայտաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) հատվածից հայտաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի(Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն: 

 

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված  աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ:

ԱԻ պետական ծառայությունն առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետ՝ ըստ անհրաժեշտության:

  • Կիսվել: