երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ջաբրաիլի շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն. Մարմիններն անճանաչելի են

Ջաբրաիլի շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն. Մարմիններն անճանաչելի են

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 
 
Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:

Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
 
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում

  • Կիսվել: