Իվանյանում շուտով շահագործման կհանձնվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող 10 բնակելի շենք
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը՝ ընդհանուր 120 բնակարանով, պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով, որ շենքերի մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսներում շարունակվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։
Նշված 10 բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքներին ներգրավված են 7 շինարարական կազմակերպություններ՝ «Քարավան», «Ռաֆ-Էլիտ», «Շին-Վեր Պլյուս», «Ճանշին», «Արմենշին», «Միք Շին» և «Գրանդ Ալյանս»։ Ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։